Թումոն նորարարական կրթական է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում:
Թումոյում պատանիները սովորում են, որովհետև ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար։ Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով:
«Արփասևանշին» շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ. և 1998թ. վերակազմավորվել «Արփա-Սևան» ԲԲԸ-ի:
Հիմնադրման օրվանից ի վեր «Արփա-Սևան» ԲԲԸ ունի գերազանց պատմություն՝ բարձրորակ ինժեներական, շինարարական եւ ծառայողական հմտություններով օժտված աշխատանքային թիմի գործունեության արդյունքը առաջարկելով այն պատվիրատուներին, որոնք կարևորում են որակը, արտադրողականությունը եւ վստահելիությունը:
“Հայնախագիծ” բաց բաժնետիրական ընկերությունը 1955-ին հիմնադրված "Հայպետնախագիծ” Պետական գլխային նախագծային ինստիտուտի իրավահաջորդն է: Ընկերության բաժնետերեր են նույն ինստիտուտի 450 աշխատակիցները, որոնց բարձրակարգ ներուժի շնորհիվ էլ պահպանվում են քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում նախագծային փաստաթղթերի համալիր մշակման ավանդույթները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելը և նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է:
Կարմիր Խաչի պատմությունը վկայում է որ Ազգային ընկերությունների կազմավորումը ժամանակագրական իմաստով շատ հաճախ համընկնում է տվյալ երկրի` ռազմական գործողությունների մեջ գտնվելու հետ: Կարմիր Խաչի նպատակն ի սկզբանե հիվանդ ու վիրավոր մարտիկներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելն էր:
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց "Հայաստան" համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին:
ԿԱԶԱ Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միություն – ստեղծվել է Հայաստանում 1997թ․ շվեյցարացիների կողմից, այնուհետ գրանցվել որպես հիմնադրամ։
Շվեյցարիայում ԿԱԶԱ-ն բաղկացած է կամավորների խմբից, որի աշխատանքի հիմքում գործընկերության ոգին է (ԿԱԶԱ Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միության Ընդհանուր ժողով և Խորհուրդ)։