Մեծն Էրիկ ՍՊԸ-ն (նախկինում «Շիրակ-95») կազմավորվել է 1995թվին, Գյումրիում ռուսական շինարարական համալիրի լուծարումից հետո և մասնագիտացված է շինարարական աշխատանքների, բետոնի, բետոնե բլոկների, բետոնե սալերի, մետաղապլաստից և ալյումինից դռների ու լուսամուտների արտադրությամբ։
Ընկերությունը ունի 19 ծառայող և մոտ 180 բանվորական անձնակազմ, հիմնական միջոցների՝ մասնավորապես մեքենա-մեխանիզմների 60%-ը նոր է։ Մինչ օրս ընկերությունը կառուցել է 54 տարբեր շենք շինություններ հանրապետության տարբեր վայրերում, այդ թվում՝ 37 բնակելի շենք 921 բնակարանով՝ 76917,3 քառ.մ ընդհանուր մակերեսով, հիվանդանոց և պոլիկլինիկա, 2 դպրոց, ալրաղաց 100տ/հերթ արտադրողականությամբ, կրթական համալիր, առաջին ատյանի երկու դատարան, մարզահամերգային համալիր, «Փյունիկ» հաշմանդամների միության բազմաֆունկցիոնալ դահլիճ, ծերերի ցերեկային խնամքի կենտրոն, ՀՀ կենտրոնական բանկի III մասնաշենք, պահեստային կառույց, ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջանի» ֆինանսաբանկային համալիրի վարչական բնակելի շենքեր, վերականգնել է կինո-թատրոն, Դիլիջան քաղաքի գրադարանի շենքը։
Վերականգնված կառույցներից Գյումրու թիվ 1 միջնակարգ դպրոցը (աշակերտել է Հովհաննես Շիրազը), կ-թ «Հոկտեմբերը» և Մ. Մկրտչյան թիվ 34,36,38 բ/շենքերը (ծնվել ու ապրել են Մհեր և Ալբերտ Մկրտչյանները), որոնք հանդիսանում են «Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանի շենք հուշարձաններ։ Պատվիրատուները եղել են՝ պետական բյուջեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Միջազգային կարմիր խաչը, Ամերիկյան կարմիր խաչը, «Աղետի գոտու վերականգնման ԾԻԳ»-ը, «Դատաիրավական» ԾԻԳ-ը, «Լինսի» Հիմնադրամը՝ «Աղետի Գոտի ԾԻԳ» ՊՀ-ը, «Կազա» Բարեգործական հիմնադրամը, SPFA բարեգործական հիմնադրամը «Տիրամայր հայաստանի կուսաստանը», ՀՀ Կենտրոնական Բանկը, «Գրանդ Քենդի» Հայ Կանադական ՀՁ ՍՊԸ և այլ կազմակերպություններ։