Բարի գալուստ Մեծն Էրիկ ՍՊԸ շինարարական կազմակերպության պաշտոնական վեբ կայք:
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ ինչպես ընկերության կողմից կատարված, այնպես էլ ընթացիկ աշխատանքների հետ: Երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Մեծն Էրիկ-ը զբաղեցնում է առաջատար դիրքեր Հայաստանի մի շարք շինարարական ընկերությունների ցանկում:
Մեր շինարարական ընկերությունը իր ակտիվ գործունեության ընթացքում կառուցել է բազմաթիվ շենքեր և կառույցներ:
Ինքնակենսագրություն
Լևոն Գուրգենի Շահումյան ծնված 1959թ. մայիսի 25-ին Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղում։
Դպրոցն ավարտելուց հետո 01.09.1976- 16.07.1981թթ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը, ստանալով ինժեներ- շինարարի մասնագիտություն։
10.11.1981թ. -ից մինչև 02.01.1989թ աշխատել է Գլխսոչիհատուկշին տրեստի ՇՎՀԱ 25-ում Շին. Վարչություն հարդարման աշխատանքների (СУОР-25 Строительное управление отделочный работ) զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ վարպետ, աշխղեկ և գլխավոր ինժեներ որն հետագայում վերանվանվել է Տնտ. Հաշվ. ՇՎՀԱ-25 Շին. Վարչություն հարդարման աշխատանքների (СУОР-25 Строительное управление отделочный работ) Սոչի հարդրում շին. տրեստի։
03.11.1988թ. հայտարարված է Շնորհակալություն Մեծ հոկտեմբերի առթիվ։
02.01.1989թ. ազատվել է աշխատանքից և գործուղվել Հայաստան աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում Սոչիից ժամանած շինարարների հետ։
16.01.1989թ. ընդունվել է աշխատանքի որպես գլխավոր ինժեներ ՙՀարավշին՚ Տարածքային շին. միավորման (ՏՇՄ) (ТСО -Территориальное строительное обьединение) Լենինականի Շին. մոնտաժային Գնածք (ՇՄԳ) (СМП Строительно-монтажный поезд ՙСочиспецстрой՚) Սոչիհատուկշինում ։
30.04.1990թ. մայիսի 1-ի առթիվ արժանացել է գովասանագրի ՙՀայհարավշին՚ Նախշագծաշինարարական Միավորման (ՆՇՄ) (СМП Сочиспецстрой Строительно- монтажный поезд Сочиспецстрой) կողմից։
01.02.1991թ. տեղափոխվել Է նույն կազմակերպությունում որպես պետ։
01.07.1991թ Հայհարավշին ՆՇՄ-ի Նախշագծաշին. Միավորման (СМП Сочиспецстрой Строительно- монтажный поезд Сочиспецстрой) վերակազմավորման արդյունքում Տրեստ Հայհատուկհարդարումշինում. ընդունվել է որպես տրեստի գլխ. Ինժեներ հետագայում 01.03.1992թ նշանակվելով որպես կառավարիչ
1992թ. Ռուսական կոմպլեքսի շինարարների քանակը կրճատվեց և միավորվեց ՀՈՒՍՇ ՆՇՖ- ն Հայուրալսիբշին նախագծաշինարարական ֆիրմա (ГППСФ Государственное Предприятие Проектно-строительная фирма Армуралсибстрой), և նրա կազմում ՇՄՎ 5-ում Շինմոնտաժային վարչություն 5 (СМУ-5-Строительно-монтажное Управление -5) 07.05.1992թ. նշանակվեց որպես պետ։
Այսուհետ 01.05.1996թ. «ՇՄՎ-5» շինմոնտավային վարչություն 5 (СМУ-5) ՙՀՈՒՍՇ՚ վերանվանվել Է ԴՁ «Ռոսսիա» «ՀՈՒՍՇ», դուստր ձեռնարկություն ՙՌոսսիա՚ Հայուրալսիբշին ։
Քանի որ ռուսական կոմպլեքսում շին. աշխատանքների ծավալները սկսել էին նվազել, նույնպես նվազել էր ֆինանսավորումը Ռուսաստանից, 15.06.1995թ. Լ. Շահումյանը հիմնադրել է ՙՇիրակ-95՚ ՍՊԸ-ն, զբաղեցնելով կազմակերպության տնօրենի պաշտոնը, որը հետագայում 24.10.2000թ. վերանվանվել է ՙՄեծն Էրիկ՚ ՍՊԸ։
24.11.1997թ. Ռուսաստանի Պետշին- ի Կոլլեգիայի որոշմամբ շնորհվել է ՙՌուսաստանի պատվավոր շինարարի՚ կոչում։
30.12.1998թ. ՀՀ Կառավարության կողմից ստացել է ՙՇնորհագիր՚ 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի օրերին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար։
28.09.2001թ. Ամերիկյան Կարմիր Խաչի Հայաստանյան ներկայացուցչության կողմից ստացել է ՙՇնորհակալագիր՚ Աղետի Գոտու շին. ծրագրի Գյումրիի ՙԱնի՚ թաղ. բնակելի շենքերի շինարարությունում 1999-2001թթ մասնակցության համար։
30.09.2002թ. ազատվել է աշխատանքից ԴՁ ՙՌոսսիյա՚ ՙՀՈՒՍՇ՚ կազմակերպության լիկվիդացման պատճառով։
04.12.2003թ. ստացել է ՙՇնորհակալագիր՚ ՀՀ վարչապետի կողմից 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական և վերականգնողական աշխատանքներում իր մասնակցությունը ցուցաբերելու համար և պարգևատրվել ՙՀիշատակային շքանշանով՚։
22.05.2004թ. Լինսի հիմնադրամի շրջանակներում իրականացվող շին. աշխատանքները հաջողությամբ կատարելու համար bպարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացու՚ մեդալով։
23․02․2018թ պարգևատրվել է Հասարակական մրցանակների և անվանակարգերի Միջազգային կազմակերպչական կոմիտեի պատվավոր դիպլոմով` մասնագիտական գործունեության բարձր արդյունքների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը մեծ անձնական ներդրման համար: